Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Փարաջանովը համբերատար է եղել, թեև անցել է տառապանքների միջով»

«Փարաջանովը համբերատար է եղել, թեև անցել է տառապանքների միջով»
16.07.2014 | 11:55

«Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակում «Փարաջանովյան թալեր» մրցանակ հանձնվեց հրեա ռեժիսոր ԱՄՈՍ ԳԻՏԱՅԻՆ, ով 80-ից ավելի վավերագրական ու խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Ֆիլմեր է նկարահանում Իսրայելում, Ֆրանսիայում: Նրա ստեղծագործության հիմնական նյութը հրեա-արաբական հակամարտությունն է ու Միջին Արևելքի իրականությունը:

«Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում ընդգրկված են Ամոս Գիտայի «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր» ֆիլմերը:
«Երիտասարդների առաջ դրվում է պահանջ շատ արագ հաջողությունների հասնելու, ինչ իրատեսական չէ: Պետք է դանդաղ գնալ դեպի հաջողությունը: Փարաջանովը լավագույն օրիանակն է: Ես Փարաջանովի արվեստը շատ եմ գնահատում: Գիտե՞ք, թե ինչու է նա նման հաջողությունների հասել, որովհետև համբերատար է եղել, թեև անցել է տառապանքների միջով»,-ասում է հրեա ռեժիսորը, նշելով, որ ֆիլմ ստեղծելը սովորեցնել չէ, դու ինքդ ես սովորում:
Անդրադառնալով ցեղասպանության խնդրին՝ նա նշում է, որ արդարացված է համարում հայերի և հրեաների պահանջը. «Սա անցյալի հիշողության հետ կապված սենտիմենտալ խնդիր չէ, այն առնչվում է մեր ապագային, քանի որ անցյալի ոճրագործություններն ընդունելով միայն կարող ենք վստահ լինել, որ նման դեպքեր այլևս չեն լինի»: Ռեժիսորի համոզմամբ` թեև քաղաքական իրադարձությունները կարևոր են, սակայն ավելի կարևոր է արվեստը, որը պետք է ներգրավել ցեղասպանության ճանաչման գործում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ